2021թ.-ի հոկտեմբերի 10-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում <<Եվրոպայի Հայերի Միության>> եւ Իսպանիայում <<ԵՀՄ>> ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանի նախաձեռնությամբ կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված բարեգործական համերգ, որի շրջանակներում հանգանակված գումարի մյուս մասը հատկացրեցինք Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած երևանաբնակ Գոռ Հովհաննիսյանին։Տրամադրված գումարով նրան հատկացվեց նոթբուք ուսման համար` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորություն ընձեռելով։