2021թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ առցանց համաժողով <<Ֆրանսիական Լույս>> ասոցիացիայի ղեկավար Լեւոն Խաչատրյանի գլխավորությամբ եւ նախաձեռնությամբ։ Ժողովին մասնակցեցին տարբեր երկրների ներկայացուցիչներ:Մասնավորապես` Ֆրանսիայից ներկա էին կազմակերպության նախագահ Լեւոն Խաչատրյանը, փոխնախագահ Կորին Մար Դյուգերը, փոխնախագահ Լեւոն Դուրսունյանը, քարտուղար Լուսինե Մովսիսյանը, գանձապահ Սուսանիկ Չափկանը, տնօրենների խորհրդի անդամ Արաքսե Տեր-Գեւորգյանը, Պիեռ Վահե Քալաջյանը, Մերիլին Նոդարյանը, Արամ Դավիդինասը / Նիցե/, Պ Օլիվիեռ Կլարիսը/Լիոն /, Գիլե Բադեռը/Մարսել /, Հակոբ Մելքոնյանը/Բորդո/ , Հայաստանից՝ Արմինե Հարությունյանը, ԱՄՆ-ից՝ Արմինե Նադիրյանը, Ջուլիետտա Ավագյանը, Նունե Եղիազարյանը, Բուլղարիայից՝ <<ԵՀՄ>> նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Համաժողովի ժամանակ <<Ֆրանսիական Լույս>> ասոցիացիայի ղեկավար Լեւոն Խաչատրյանը ներկայացրեց իրենց կազմակերպությունը, Եվրոպայում Հայկական Ասոցիացիայի կողմից Հայաստան ուղարկված ֆինանսական աջակցությունը, որը հոգում է Հայաստան ուղարկվող բժշկական նյութերի տեղափոխման եւ մաքսազերծման ընթացակարգերի ծախսերը, ինչպես նա համագործակցությունը Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից հիմնված Ամերիկյան <<Աչքի խնամք>> ասոցիացիայի հետ։ Գումրիի ակնաբուժական կենտրոնը համալրված է EyeCare ասոցիացիայի կողմից առաջարկվող սարքավորումներով, եւ AMSFAR-ը ֆրանսիացի վիրաբույժներ կուղարկի հիվանդներին բուժելու եւ այնտեղ հայ ակնաբույժների վերապատրաստելու նպատակով: Առաջարկվում է ուսուցման ծրագիր կազմակերպել Երեւանում՝ Իզմիրլյան բժշկականկենտրոնում եւ Գյումրիի Հանրային հիվանդանոցում։ Ծրագիրը ներառելու է բժշկական հետեւյալ մասնաճյուղերը`
՝• Ակնաբուժություն
• Օրթոպեդիա-վնասքաբանություն
• Մանկաբուժություն՝ նորածնային
• Վիսցերալ եւ ուրոլոգիական վիրաբուժություն:
Ուսումնական կենտրոնի բացման արարողակարգը նախատեսվում է իրականացնել նախնական տվյալներով 2022թ. ապրիլ ամսին՝ ուսուցման վերաբերյալ մասնագետների հետ խորհրդատվություններից հետո։Նշենք, որ հաջորդ տարի Եվրոպայի Հայերի Միությունը, ի դեմս կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանի, պլանավորում է կնքել համատեղ հուշագիր <<Ֆրանսիական լույս>> ասոցիացիայի հետ՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները։